Քամիլ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով

Քամիլ Զեյնալին մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները), 137-րդ (Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները), 140-րդ (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները), 147-րդ (Վարձկանությունը), 149 (Ագրեսիան) հոդվածներով։

Քամիլ Զեյնալիի գործով նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Հայաստանը Քամիլ Զեյնալլին նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։

Փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կարող Հայաստանին հանձնել Քամիլ Զեյնալիին, ասել է։

Նրա խոսքով, միջազգային կոնվենցիայի համաձայն, եթե կալանավորը հետախուզվում է թշնամի երկրի կողմից, ապա նա չպետք է արտահանձնվի այնտեղ։

Փաշաևը նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել