Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս լուրը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայկ Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մեկ այլ, առավել լավ աշխատանքի հրավեր է ստացել, այդ իսկ պատճառով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա առայժմ չցանկացավ մանրամասնել, թե ինչ պաշտոն է ստանալու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Հակոբյանը նշանակվելու է փաստաբանների պալատի լրատվության պատասխանատու:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել