ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Երկարամյա ծառայության, ծննդյան հոբելյանի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Համբարձումի Գրիգորյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունից ներկաներին ողջունել և մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Գրիգորյանին երախտագիտության ու գնահատանքի խոսքեր է փոխանցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:
Կոմիտեի գլխավոր քարտուղարն ու Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը բարձր են գնահատել Մ.Գրիգորյանի կատարած աշխատանքը և փաստել, որ նա իր նշանակալի ավանդն է ունեցել մարզային ստորաբաժանման կայացման ու կատարելագործման տարբեր փուլերում` ընդգծելով, որ վաստակած հանգստի պարագայում ևս նրա փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ կլինեն վարչության արդյունավետ գործունեության ապահովմանը միտված նախաձեռնություններում: