Փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան միացյալ համայնքի Կառնուտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում են չանհանգստանալ։