ՔԿ-ն՝ Վահան Քերոբյանին հարցաքննելու մասին

Մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են, որ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է և հարցաքննվում է։

Iravaban.net-ը կապ հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց նշված տեղեկությունը։

«Ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-ասաց նա։

Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին՝ իր դիմումի համաձայն։ Ըստ տեղեկությունների՝ գործը, որի շրջանակներում հարցաքննվում է նախկին նախարարը, վերաբերում է «Սիներջի» ընկերության վերաբերյալ վերջերս հարուցված քրեական գործին։

Նշված գործով՝ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել