Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են ընթանում՝ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու թեմայով։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հայտնեց, որ պատանի, առաջնածին կինը, մանկաբարձական տեսանկյունից, ռիսկի խմբում է։
«Ոչ հասուն տարիքում հղիությունը և ծննդաբերությունը ավելի բարդացած ընթացք են ունենում։ Վաղ սեռական կյանքը և վաղ ծննդաբերությունը, ոչ բավարար գիտելիքները սեռական կյանքի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կարող են ազդեցություն ունենալ կնոջ հետագա գինեկոլոգիական և վերարտադրողական առողջության վրա»,-նշեց փոխնախարարը։
Ըստ նրա, առողջապահական տեսանկյունից կարևոր է գնահատել վաղ ամուսնության, ծննդաբերության ազդեցությունը ոչ միայն մոր, այլ նաև երեխայի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։