Ազգային ժողովի օրակարգում է Հայաստանում թանգարանների գործունեությունը կարգավորող առաջին օրենքի նախագծը։ Սահմանվելու են թանգարանների տեսակները, նպատակները և գործառույթները։
«Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական և գիտահետազոտական նախաձեռնության հիմնադիրներից մեկը, Կարեն Արիստակեսյանը կարծում է, որ խորհրդարանում գտնվող օրենքի նախագիծն ավելի վատն է, քան 2018-ին կազմվածը։ Նրա խոսքով՝ ներկայացված փաստաթուղթը թերի է։ Տեղին չեն ինչպես օրենքի անվանումը, այնպես էլ ոլորտային հասկացությունների սահմանումները։
Ըստ նրա՝ ինչպես «Գրադարանների մասին» օրենքը, այնպես էլ այս օրենքը ոչինչ չի փոխելու, բացի վտանգներից, որոնք կան նախագծում։
Մանրամասները՝ տեսանյութում։