Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում

Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից նրան անհիմն մեղադրելու համար։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը», – գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել էր փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում էր իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու համար։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

Դատարանը նրան արդարացրել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել