ԱԺ-ում քննարկվում է ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու հարցը

Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են ընթանում՝ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու թեմայով։

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշում է, որ եզդիական համայնքից բազմաթիվ ահազանգեր է ստացել վաղ շրջանում ամուսնությունների վերաբերյալ։ Նա նշեց սակայն, որ խնդիրը ոչ միայն ազգային փոքրամասնությունների մոտ է առկա, այլ համընդհանուր է։

Թեմայով հիմնական զեկուցողը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն է։ Նրա խոսքով՝ վաղ ամուսնություններն առաջին հերթին անդրադառնում են երեխայի՝ կրթությունից դուրս մնալու արատավոր երևույթին։ Փոխնախարարը հայտնեց, որ 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում սովորում են ազգությամբ եզդի, իգական սեռի 1319 աշակերտ։ 2023-ի ընթացքում նրանցից 171-ը դուրս է եկել կրթական համակարգից․ «Ակնհայտ է, որ ավագ դպրոցում սովորող աղջիկներն են ավելի շատ դուրս գալիս»։

Նա նշեց, որ բուհերում ազգությամբ եզդի ուսանողների աճ է գրանցվել։ 2020-2021 ուսումնական տարում բուհերում 34 ազգությամբ եզդի ուսանող է սովորել, որոնցից միայն 9-ն է աղջիկ եղել։ Մագիստրատուրայում 9 եզդի ուսանող է եղել, բոլորը տղաներ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել