ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա ապրիլին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանձնաժողովի նախորդ 5 տարվա աշխատանքները քննարկել են։ Նա շեշտել է, որ կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանության հարցն ու մրցակցությունը։ Ըստ նրա՝ այդ առումով դեռ կան անելիքներ, որոնց մի մասը հանձնաժողովի, մի մասն էլ՝ կառավարության տիրույթում են։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ նշեց, թե հաշվետվությունում բարձրաձայնված հարցերի մի մասին արդեն ընթացք է տրվել. «Պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտում, ինչպիսիք են պետական օժանդակության կարգավորումները, գնումներում հակամրցակցային համաձայնության բացահայտումները և, իհարկե, կանխարգելիչ գործառույթների վրա պետք է շեշտադրում արվի»․ ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել