Ասում են անձնագրային բաժինը լուծարվում է՝ բնակավայրերը տալու են, բայց որ դպրոց է ու հիվանդանոց կառուցվում՝ էդ հեչ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության փետրվարի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ասաց, որ մարդիկ ասում են, թե անձնագրային կամ կադաստրի բաժինը լուծարվում է՝ բնակավայրերը տալու են։

«Որ այդտեղ առողջապահական կենտրոն են կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց են կառուցում՝ էդ հեչ, որ այդեղ մանկապարտեզ են կառուցում՝ էդ հեչ, որ էդտեղ ջրագիծ են կառուցում՝ էդ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրայինի բաժինն է։ Բա որ էդպես լավ է՝ եկեք ամեն գյուղում մի 6 հատ բացենք, ասենք՝ արա էս ինչ երջանիկ ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ անձնագրային բաժին, էլ ի՞նչ պետական հիմնարկա կա, «ժեկեր» բացենք ամենուր, բոլոր անկնյուններում, ասենք՝ ըհը, կառավարությունն իր անելիքը ավարտեց, բայց ո՞նց կարելի է»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել