Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիսում անդրադարձավ փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը` ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտագության ապահովման հարվում և դրա հիմնավորումները բազմաթիվ են»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։