«Սիրելի ընկերներ և գործընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 14-ին ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»: