Տույժի ինչպիսի՞ միջոցներ կարող են կիրառվել կալանավորված անձի նկատմամբ

Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչև տասն օր, իսկ անչափահասներին՝ մինչև հինգ օր
ժամկետով:

Տույժի նշված միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, նրա անձը և վարքը մինչև խախտումը կատարելը։ Կիրառվող տուժամիջոցը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ՝խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում։ Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավել տուժամիջոց նշանակելը։ Տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում հանդիսացող արարքը, տույժի միջոցը և դրա տևողությունը. այդ մասին տեղեկացվում է կալանավորված անձը: Մինչև տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացատրություն, իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Ինչպես նաև պատժախցից բուժկանխարգելիչ հաստատություններ տեղափոխված կալանավորված անձին նշված բուժհաստատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման ժամանակի մեջ։ Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել