Որքա°ն ժամկետով է Հայաստանն անձին ապաստան հայցողի վկայական տալիս

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը ապաստանի դիմում ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին տրամադրում է ապաստան հայցողի վկայական: Այդ վկայականը հաստատում է, որ անձը Հայաստանում ապաստան է հայցել և Հայաստանի տարածքում իր գտնվելը օրինական է: Վկայականը տալիս է Հայաստանի տարածքում բնակավայր ընտրելու իրավունք: Այդ վկայականով անձը կարող է ազատ տեղաշարժվել ՀՀ տարածքով:

Ապաստան հայցողի վկայականը անձին տրվում է 3 ամիս ժամկետով: Եթե այդ ընթացքում անձի ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայությանը որոշում չի կայացնում, ապա վկայականի գործունեության ժամկետը երկարացվում է ևս 3 ամիս ժամկետով: Վկայականի ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ 3-ական ամսով այնքան ժամանակ, մինչև անձի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվի: Այն ներառում է նաև մերժման որոշումը և դատական կարգով բողոքարկամն գործընթացի ավարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել