Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները, այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին:
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն է, և նմանատիպ հանդիպումներն ու երիտասարդների կարծիքները լսելը ևս մեկ քայլ է դրան ուղղված»: