Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը:
Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:
Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ, այդ թվում՝ վեր հանված բոլոր խնդիրներին և առաջարկվող լուծումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/dhLQ1: