Ի՞նչ պատիժ է սահմանված զորամասը կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածքն ապօրինի մուտք գործելու համար

Քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի համաձայն՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Նշված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Եթե արարքը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել