Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել