Հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել է քաղաքացիներին․

«Սիրելի՛ երևանցիներ,
հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:

Հնարավոր մեքենաների կուտակումները փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել