Հույս ունենք` Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Ղարիբաշվիլի

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ու բարեկամներ ենք և ոչ միայն հարևաններ: Մենք դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էինք, սակայն այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,–ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի վերջին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Հայաստանը Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը։

Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է ու արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։

Վրաստանի վարրաօետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը, ինչը անխոս կնպաստի և կհզորացնի երկրներում խաղաղությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել