Մեկ տարվա ընթացքում Երևանի փողոցներից հավաքվել է 467 կենդանու դի, ինչը զգալի գերազանցել է նախորդ տարվան

«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող անկած կենդանիների դիերի հավաքման աշխատանքների արդյունքում 2023 թվականին Երևանի փողոցներից հավաքվել է 467 կենդանու դի:

Այս արդյունքը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը մոտ 3.9 անգամ:
2022 թվականին փողոցներից հավաքվել էր 121 կենդանու դի:

«Հիշեցնե՛նք, որ մայրաքաղաքի փողոցներում անկած կենդանիների դի նկատելու դեպքում` կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել 1-05 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել