Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում  համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումu ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։ Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է դրանց միջև փոխգործակցության և արդյունավետ կառավարման խնդիրների ծագմանը, ինչպես նաև ուժերը միևնույն արդյունքն ակնկալող խնդիրների լուծմանն ուղղելու հնարավորության բացակայությանը։ Մինչդեռ, նշված ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի քրեակատարողական հիմնարկների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե արտաքին պահպանության և թե΄ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։ Նոր ստեղծվող ստորաբաժանումը չի հանդիսանալու վերը նշված երկու ստորաբաժանումների մեխանիկական միավորում, այլ հանգեցնելու է էական բովանդակային փոփոխությունների քրեակատարողական ծառայողների թե՛ գործառույթների, թե՛ հմտությունների առնչությամբ:

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 11-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում (նախնական ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում) համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու, որից հետո գործող անվտանգության ապահովման և պահպանության ապահովման ստորաբաժանումները կլուծարվեն։

Ականկալվում է, որ նոր ստեղծվող հաստիքները հնարավորություն կտան քրեակատարողական հիմնարկներում երկու տարբեր՝ արտաքին պահպանություն և ներքին անվտանգություն իրականացնող  ստորաբաժանումները միավորելու, հիշյալ ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող բանիմաց ծառայողներին, ինչպես նաև ծառայությունում պաշտոն չզբաղեցնող այլ անձանց վերապատրաստելու և նոր ստեղծվող ստորաբաժանումում մրցութային կարգով նշանակելու, նրանց նոր հատուկ հանդերձանքով և տեխնիկական միջոցներով հագեցնելու արդյունքում հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական ծառայողներով։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել