Շատ տղամարդիկ չեն սիրում կատարել գնումներ և շատ ժամանակ անցկացնել առևտրի կենտրոններում: Այդ պատճառով նրանց կանայք ստիպված են լինում արագ կատարել գնումներ:
Այս խնդիրը կարգավորելու համար Համբուրգի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում բացել են «մանկապարտեզ» տղամարդկանց համար:
Ընդհամենը 10-ը եվրոյով կանայք կարող են թողնել իրենց ամուսիններին այնտեղ մինչև հանգիստ կկատարեն իրենց գնումները:
«Մանկապարտեզում» տղամարդկանց ապահովում են սննդով և գարեջրով: Առկա են մի շարք խաղեր տղամարդկանց համար, համակարգիչ և հեռուստացույց:
Հայաստանում տղամարդկանց համար չկան նմանատիպ հաստատություններ, իսկ նախադպրոցական հաստատությունները գործում են միայն տարիքային սահմանափակմամբ:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ նախադպրոցական տարիքը երեխայի մինչև 6 տարեկան հասակն է: