Կալանավորվածներին անսահմանափակ տրամադրվում են առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել, տեսակցություններ պաշտպանի հետ՝առանց քանակի և տևողության սահմանափակման:
Տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել: