Ալեն Սիմոնյանի կարգադրություններով դասային աստիճաններ են շնորհվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 6-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունները՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Աիդա Փիրումյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

2. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Անուշ Սուքիասյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

3. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Արեւիկ Թանայանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան»:

Մեկ այլ կարգադրությամբ էլ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության գլխավոր մասնագետ Լիլիթ Դալալոյանին է շնորհվել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել