Մինչև հունվարի 20-ը ներառյալ ջրային պարեկները կշարունակեն իրացնել ուժեղացված միջոցառումներ` Սևանա լճում սիգի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումների արդյունքում եղան նաև բացահայտումներ, որոնցից հերթականը հունվարի 18-ին էր:
Երեկոյան ժամը 8-ին Արտանիշ գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են Սևան քաղաքի 42-ամյա մի բնակչի «Օպելը»: Մեքենայում կար 250 սիգ` ավելի քան 100 կիլոգրամ քաշով: Վարորդը հայտնել է, թե ձուկը ձեռք է բերել անծանոթներից` վերավաճառելու նպատակով:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: