Դավոսում հանդիպել են Վահագն Խաչատուրյանն ու Սամանտա Փաուերը

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախագահը Խաչատրյանն ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը։

Երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացման կարևորությունը:

Հիշեցնենք` Սամանտա Փաուերը նախորդ տարվա սեպտեմբերին այցելել էր Հայաստան և հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 մլն դոլար կհատկացնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել