Մահվան ելքով վթարի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Մալաթիայի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է տեղափոխվել 52-ամյա Ավետիս Հ.-ն: Նա 2003 թ. սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել