Վահագն Վերմիշյանի գործով նշանակված նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի բացվելուց րոպեներ անց այն հետաձգվեց։ Պատասխանողների ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը երկրում չէր, անձնական պատճառներով ԱՄՆ էր մեկնել։ Կողմը պնդեց նաև, որ մի շարք հարցումներ են արել ու դրանց պատասխանները չեն ստացել, ժամանակ է անհրաժեշտ։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը նշեց, որ չի առարկում միջնորդության դեմ, քանի որ նիստից միայն մեկ ժամ առաջ է ստացել պատասխանող կողմի ներկայացրած միջնորդությունները, չի հասցրել դրանց ուսումնասիրել։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հետաձգեց դատական քննությունը։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել