ՀՀ կառավարության՝ արցախցիներին առնչվող որոշումները հանգեցրել են բազմաթիվ բացթողումների․ Արտակ Բեգլարյան

Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով արցախցիների համար մշակվող բնակարանային ծրագրին:

«ՀՀ կառավարությունից արդեն քանիցս հայտարարել են, որ մշակում են Արցախից տեղահանված անձանց բնակարանային կարիքների բավարարման ծրագիրը:

Լավ է, որ նման ծրագիր է մշակվում, սակայն կրկին հիշեցնում ու պնդում եմ, որ այդ ծրագրի նախագիծը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման ենթարկվի նախքան ընդունվելը: Հատկապես նման մասշտաբի ու կենսական ծրագրի պարագայում ներառականությունը պարտադիր պայման է՝ ապահովելու համար ծրագրի արդյունավետությունը:

Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել