Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկություը երկողմանի վերականգնվել է

Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկություը երկողմանի վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է  փրկարար ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Հունվարի 17-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։

Ժամը 10:40-ից մինչ16:20-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ բեռնատար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկություը երկողմանի վերականգնվել է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել