Կառավարությունը մտադիր է օրենքով արգելել զինծառայողներին խաղադրույքներ կատարելը

Բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի պատճառները շատ խորքային են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջոցներ ձեռնարկվում են այդ ուղղությամբ։

«Օրինակ՝ պաշտպանության նախարարի հետ խոսել ենք և ասել, որ, այո, գնացեք օրենսդրական կարգավորումներ արեք և զինծառայողներին արգելեք խաղադրույքներ կատարելը, որովհետև երբ մարդը ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե, մեր պատասխանատվությունն է։ Բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք։ Կամ երբ զանգում են և ասում, որ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք բերեք, տեղ հասցրեք և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվել այս բաների հետ, պետք է խոսել այս ամենի մասին»,- ընդգծեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել