Ադրբեջանի սահմանները հստակ գիտեք, բայց չեք ասում՝ որտեղ են մեր սահմանները. Խամոյանը՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, նախ Դուք դասղեկ չեք, մենք էլ Ձեր աշակերտները չենք․ դասեր մի՛ տվեք։ Գովելի կլիներ, որ  այդպիսի ոգևորությամբ պատասխանեիք Ալիևին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին,  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին հայտարարեց Ագնեսա Խամոյանը։

«Դուք ձախողել եք Ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգը ։ Մենք դա ենք արձանագրում։ Դա արձանագրել եք Դուք։ Ընդամենն օրեր առաջ Դուք հայտարարել եք, որ Ալիևի հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին, որ Ադրբեջանը շարունակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանի առաջարկությունները կարդալով՝ եզրակացության եք գալիս, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետագա պատերազմը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը խոսում են տարբեր բառապաշարով․ Փաշինյանը խոսում է անընդհատ տալու մասին, Ալիևը՝ վերցնելու։ Ագնեսա Խամոյանը հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղ է ավարտվելու այդ տալու գործընթացը, քանի որ Ադրբեջանը կանգ չի առնելու։

Նիկոլ Փաշինյանը, ի  պատասխան, նախ ասաց, որ դասղեկի բնազդն արթնանում է այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ։

«Դուք ինձ վերագրեցիք բառեր, որոնք չկարողացաք վերագրել մեջբերումներով։ Դա արդեն Ձեր հարցի պատասխանը տալիս է։ Ես Ձեր հարցին պատասխանել եմ՝ կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։ Լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ Ձեր ասած մտահոգությունները ես կիսում եմ, ավելին՝ ես հույս եմ ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց և հարցրեց, թե ինչ է նշանակում ՀՀ լեգիտիմություն և  որտեղով են անցնում ՀՀ լեգիտիմ սահմանները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել