Բաքվում գրանցված պայթյունի զոհերի թիվը կրկին ավելացել է

Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:

«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Պայթյունն ու հրդեհը ձեռնարկությունում տեղի են ունեցել հունվարի 15-ի ցերեկը: Հունվարի 15-ի երեկոյան հաղորդվել էր յոթ զոհերի և 24 վիրավորների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել