Ապաստանի դիմումը վերջնական մերժվելուց հետո, ներառյալ նաև դատական կարգով, անձը կարող է կրկին դիմում ներկայացնել Միգրացիոն պետական ծառայություն` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ և նոր փաստեր, որոնք բավարարում են հետևյալ պայմանները.
Նոր իրադարձությունները և փաստերը ի հայտ են եկել անձի առաջին դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից որոշում կայացնելուց հետո:
Նոր իրադարձությունները և փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու անձի երկյուղը կամ հաստատում են անձի քաղաքացիության կամ մշտական բնակության երկրի վերադարձի դեպքում անձի նկատմամբ լուրջ վտանգի առկայությունը:
Միգրացիոն պետական ծառայությունը պետք է քննության առնի նոր ի հայտ եկած հանգամանքները և փաստերը և անձի նոր դիմումի վերաբերյալ այդ դեպքում միայն կայացնի որոշում:
Անձի նոր դիմումը Միգրացիոն պետական ծառայության կողմից քննության չի առնի, եթե առկա չեն նոր ի հայտ եկած հանգամանքները և փաստերը:
Անձի նոր դիմումի քննարկման ընթացքում ունի նույն իրավունքները, ինչ իրավունքներ որ ունեն ապաստան հայցողները առաջին դիմումի քննարկման ընթացքում: