Որտե՞ղ է տպագրվել սուպերմենի պատկերով մետաղադրամ

Սուպերմենի հերոսի 75-ամյա տարելիցին Կանադայի թագավորական դրամատունը թողարկել է սուպեր հերոսի պատկերով մետաղադրամներ:

 

Մետաղադրամների նոմինալ արժեքը 50 ցենտ է, նաև 10, 15, 20 դոլար: Բացի այդ, կա նաև ոսկյա մետաղադրամ՝ 75 դոլար արժեքով:

Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:

Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել