Օվերլենդ-պարկ քաղաքում արգելված է ցույցեր անցկացնել հուղարկավորության ժամանակ: Այս օրենքն ընդունվել է մի մարդու պատճառով, ով, լինելով ծայրահեղ քրիստոնյա, պարբերաբար ցուցանակներով հայտնվում էր հոմոսեքսուալիստների հուղարկավորություներրի ժամանակ: Ցուցանակների վրա նշված էր, որ մահացածները արժանի էին մահվան և Աստված նրանց պատժել է:
Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։