Ոստիկանապետը՝ ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը փրկելու դրսևորումների դիտարկմանը

Անչափահասը հայտարարել է, որ ընկել է, ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածք  ստացել, որից հետո ոստիկանության աշխատակիցների ջանքերի շնորհիվ պարզվել է, որ ոչ թե ընկնելու հետևանքով է, այլ դանակով սուր, կտրող-ծակող առարկայի։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, 2023 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքով նախաձեռնված քրեական վարույթին և լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանությունը դանդաղկոտություն էր ցուցաբերում այս գործում։

«Դեպքն արձանագրված է։ Տվյալ անչափահասը դիմել էր հիվանդանոց և ասել էր, որ ցանկապատի վրայից վայր էր ընկել, ինչի հետևանքով էլ ստացել էր մարմնական վնասվածք։ Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա հայտնաբերել են և ներկայացրել են հարցաքննության։ Էլ ի՞նչ պետք է անեին։ Ներկայումս քրեական վարույթ է նախաձեռնված քննչական կոմիտեում»,- պատասխանել է ոստիկանապետը՝ հերքելով, որ Գագիկ Մելքոնյանի թոռանը փրկելու դրսևորումներ են եղել։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն  էլ, լրագրողի դիտարկմանը, խորհուրդ տվեց հարցերը տալուց առաջ խորհրդակցել ինչ-որ մեկի հետ՝ նշելով, որ մի՞գուցե հարցադրումը ճիշտ չէ։

Մանրամասն տեսանյութում

 

 

 

։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել