Պարտավո՞ր է անձը հայտնել իր կողմից կատարվելիք հանցագործության մասին

Վաշինգտոն նահանգում գործում է օրենք, որի համաձայն՝ այն անձինք, ովքեր այդ նահանգ են եկել հանցագործություն կատարելու մտադրությամբ, պետք է զանգահարեն Ոստիկանություն և հայտնեն իրենց մտադրության մասին: Այս օրենքն ընդունվել է հանցագործությունների թիվը կրճատելու մտադրությամբ: Նշենք, որ հանցագործություն կատարած անձանց արարքը որակելիս հաշվի առնվում նաև այս օրենքի խախտումը:

Իսկ Հայաստանում հանցագործություն կատարելու մասին այն կատարողների կողմից նախապես հայտնելու պարտականություն չկա: Այդ պարտականությունը նախատեսված է հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղյակ անձանց համար, ովքեր այդ մասին չհայտնելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել