Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտի ստանդարտներով:
Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը որոշում է աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ:
Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ: