«Հանրապետության հրապարակ» կայարանում՝ հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

«Հանրապետության հրապարակ» կայարանում՝ հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

«Աշխատանքները սկսված են։

Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը։

Շաբաթվա քրոնիկոն.

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 514-ը երեք վագոնանի, 1347-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը 452 հազար 550ուղևոր։

Փաստացի տեղափոխվել է 444 հազար 892 ուղևոր։
Կատարողականը՝ 98,3 % է։
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել