Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։

Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Հրանդիկ Օհանյանը, Գավառի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր արարողություններով, հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։

Նորակոչիկները տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։

«Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի նորակոչիկներ»,-նշվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել