Ի՞նչ կարգով է նշանակվում վճռաբեկ դատարանի նախագահը

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածություն առաջարկելու համար հայտեր չեն ընդունվում: Քվեաթերթիկ մտցվում են վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, պալատի դատավորները, վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձինք, եթե նրանք չեն դիմել Արդարադատության խորհրդին` իրենց թեկնածությունը քվեաթերթիկ չներառելու մասին:

Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեաթերթիկում ներառելու համար առաջարկելու նաև այլ անձի թեկնածություն: Առաջարկված թեկնածությունը ներառվում է քվեաթերթիկում, եթե առկա է իր գրավոր համաձայնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել