Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին

Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին՝ X-ում գրառմամբ։

«Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր:

Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել