ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 12-ին, կազմել է 405.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.18 դրամ (նվազել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.98 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.60 դրամ (աճել է 0.04 դրամով):