Անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ` օրենքով սահմանված կարգով:
Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում:
Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար: