Տեղի է ունեցել ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստ։
Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»,- ասված է հայտարարության մեջ։