Շարունակվում են համայնքային հողատարածքների բացազատումները։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները:
Գործնթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին»: