ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և Սիսիանի բաժին են տեղափոխել 35-ամյա Արմեն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Ըստ աղբյուրի՝ հետախուզվողի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
«ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 35-ամյա Հրանտ Դ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Նշվում է, որ հետախուզվողի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: